Ռոհանի.«Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը պատմական ու քաղաքական հրաշք էր»
ԻԻՀ նախագահը իսլամական հեղափոխությունը բնութագրել է որպես պատմական ու քաղաքական հրաշք:
Երկուշաբթի օրը Հասան Ռոհանին ասել է.«Եթե չլիներ Իրանի ժողովրդի զոհողությունն ու դիմադրությունը, իսլամական հեղափոխությունը չէր հաղթի Փահլավինների ռեժիմին, որը հովանավորվում էր գերտերությունների կողմից»:
Նախագահ Ռոհանին ասել է. «Իսլամական հեղափոոխության հաղթանակը զայրացրել է տարածաշրջանի որոշ երկրներին և նրանք մտահոգված են իրենց ապագայի մասին: Վտանգվել են նաև գերտերությունների շահերը և այս բոլորն այն դեպքում, երբ իսլամական հեղափոխության հաղթանակից 39 տարի անց, չարակամները ձգտում են վրեժ լուծել Իրանի ժողովրդից»:
Նշելով, որ Իրանի գեոպոլիտիկական դիրքը առավելություն է տալիս երկրին, Ռոհանին հավելել է.«Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար-Զահեդան երկաթգիծը ընդհանուր ռելսային ցանցին միանալով, կարող է միջազգային ճանապարհ դառնալ»: