Խոշռու .«Պետությունների կողմից ԱԽ-ն միջոց ծառայեցնելը հեղինակազրկելու է այդ կառույցին»
https://parstoday.ir/hy/news/iran-i83557-Խոշռու_._Պետությունների_կողմից_ԱԽ_ն_միջոց_ծառայեցնելը_հեղինակազրկելու_է_այդ_կառույցին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է .«Տարբեր պետությունների ազգային ու քաղաքական նպատակների համար կազմակերպության Անվտանգության խորհրդին միջոց ծառայեցնելը վնասելու է խորհրդի հեղինակությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 06:42 Asia/Tehran
  • Խոշռու .«Պետությունների կողմից ԱԽ-ն միջոց ծառայեցնելը հեղինակազրկելու է այդ կառույցին»

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է .«Տարբեր պետությունների ազգային ու քաղաքական նպատակների համար կազմակերպության Անվտանգության խորհրդին միջոց ծառայեցնելը վնասելու է խորհրդի հեղինակությանը»:

Երեքշաբթի օրը ԱԽ Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթում, Ղոլամալի Խոշռուն ասել է .«Այնպիսի պայմաններում, երբ միջազգային հանրությունը հայտնվել է համաշխարհային անվտանգության ու խաղաղության հետ կապված խնդիրների առջև, ԱԽ-ի օրակարգի և աշխատանքային եղանակի ճսշտումն առավել քան երբևէ կարևոր է դառնում»:

«ԱԽ-ին պետք է լինի ժողովրդավար, թափանցիկ ու պատասխանատու աշխատող կառույց: Այդ սկզբունքները կարևորվել են ՄԱԿ-ի կանոնադրությունում»,ասել է  Խոշռուն:

ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցչի հավաստմամբ՝ որոշ երկրներ ԱԽ-ին միջոց են ծառայեցնում իրենց նպատակների համր, ինչը վնասում է խորհրդի հեղինակությանը և թվում է, որ ԱՄՆ գործող կառավարությունն այդ կողմնորոշմամբ է առաջնորդվում: