Ռոհանի. Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր սկզբունքներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i83685-Ռոհանի._Թուրքիայի_հետ_հարաբերությունների_ընդլայնումն_Իրանի_տարածաշրջանային_քաղաքականության_գլխավոր_սկզբունքներից_է
ԻԻՀ նախագահը նշել է, որ հարևանների և մասնավորապես Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության գլխավոր սկզբունքներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 03:57 Asia/Tehran
  • Ռոհանի. Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր սկզբունքներից է

ԻԻՀ նախագահը նշել է, որ հարևանների և մասնավորապես Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության գլխավոր սկզբունքներից է:

Փետրվարի 7-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Թեհրանում կայացած  հանդիպման ժամանակ, ընդգծելով երկու երկրի տնտեսական ու առևտրական հարաբերություններում 30 միլիարդ դոլար առևտրաշրջանության սահմանագծին հասնելու շուրջ ջանքերի անհրաժեշտությունը, Հասան Ռոհանին ասել է. «Թեհրանի և Անկարայի բանկային հարաբերությունների ընդլայնումը, առևտրաշրջանառության մեջ ազգային արժույթից օգտվելու կապակցությամբ որոշումը և երկկողմ պայմանավորվածությունների իրագործման աշխատանքին թափ հաղորդելն առավել ակտիվություն կփոխանցեն Թեհրան-Անկարա տնտեսական հարաբերություններին»:

Ռոհանին Ռուսաստանի Սոչիում գումարված եռակողմ նստաշրջանը տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ համարելով, հավելել է. «Բարեբախտաբար այսօր Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի եռակողմ հարաբերությունները տարածաշրջանային կապերում չափազանց ազդեցիկ ու կարևոր են եղել և դա ի տես այն բանի, որ ներկա պայմաններում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար առավել խորհրդակցության ու համագործակցության կարիք է զգացվում»:

«Երկրների անկախության պահպանումն ու աշխարհագրական սահմանների անփոփոխ  մնալը տարածաշրջանում կայունության ընդլայնման պատճառ կդառնան ու պիտի այնպես աշխատել ու ջանք գործադրել, որ տարածաշրջանում որևէ երկիր իր հարևանների կողմից վտանգ ու սպառնալիք չզգա»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:

Հանդիպման ժամանակ Մևլութ Չավուշօղլուն դրական բնութագրելով Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները և անդրադառնալով երկու երկրի բանկային հարաբերություններում դյուրություններ ստեղծելու և առևտրական ու տնտեսական համագործակցություններն ընդլայնելու ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությանն, ասել է. «Այսօր խորհրդակցությամբ ու համագործակցությամբ Թեհրան-Անկարա հարաբերությունների առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ մեծ քայլեր պիտի վերցնել»:

«Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում և միայն ուղղված է այդ տարածաշրջանում հաստատված ահաբեկիչների դեմ և Անկարան որևէ հավակնություն չունի Սիրիայի տարածքի հանդեպ»,-վստահեցրել է Թուրքիայի ԱԳ նախարարը: