Գեներալ-մայոր Ջաաֆարի .«Սիրիան շուտով ազատագրվելու է»
«Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտվելուց հետո, մոտ ապագայում տեսնելու ենք Սիրիայի ազատագրումը».-ասել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը:
Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին հավելել է .«Աշխարհին Իրանի հզորությունն ապացուցելուց և թշնամիների դեմ կանգնելուց հետո, Լիբանանի, Իրաքի, Պաղեստինի, Եմենի և Սիրիայի ժողովուրդները ևս կանգնեցին թշնամիների դեմ»:
«Տարածաշրջանում ու աշխարհում դիմադրության մշակույթի տարածումը, տարածաշրջանում Իսլամական զարթոնքի շարժման ալիքավորումը և արևելքում ու արևմուտքում գերտերությունների ու թշնամիների պարտությունը եղել են բարոյական դաշտում հեղափոխության մեծ ձեռքբերումները, որոնք իհարկե թշնամու համար հանդուրժելի չեն».ասել է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը:
Գեներալ-մայոր Ջաաֆարիի խոսքերով, չարիքի, իմպերիալիզմի ու բռյության դիմագրավումը եղել է Իրանի իսլամական հանրաապետության հիմնադիր, լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարախոսությունը: Սկզբունք, որին առ այսօր լրջությամբ հետևել է իսլամական հեղափոխությունը: