Ռոհանի. Իսլամական հեղափոխության ուղերձն անկախությունն ու աշխարհի հետ արդար հարաբերություններն են
ԻԻՀ նախագահը նշել է, որ իսլամական հեղափոխության ուղերձն անկախությունն է, Իրանի ներքին հարցերին օտարների միջամտության չթույլատրելը և աշխարհի հետ արդար հարաբերությունները:
Շաբաթ օրը, Թեհրանում հավատարմագրված դեսպանների և ներկայացուցչությունների ու արտասահմանյան կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ 39 տարի առաջ իսլամական հեղափոխությունն հաղթեց, քանի որ ԱՄՆ-ն իր միջամտություններով ու ժողովրդի կրոնական ու հոգևոր զգացմունքներն անտեսելով, նպատակլ ուներ նվաստացնել Իրանի ժողովրդին: «Իսլամական հեղափոխության ուղերձը տարածաշրջանի ու աշխարհի երկրներ իշխանական մոդել արտահանելն ու տարածաշրջանի երկրներ ոտնձգելը չէր». ասել է Ռոհանին:
Խոսելով այն մասին, որ նոր համակարգում Միջին Արևելքի երկրները համաշխարհային տնտեսության շղթայի մաս չեն կազմել, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը ուսյալ մարդուժի, բարձր անվտանգության, միասնականության և տարբեր ազգությունների ու կրոնների հետ բարեկամական ու խաղաղ հարաբերությունների պատճառով կարող է Միջին Արևելքի նոր համակարգ մուտք գործելու դարպասը լինել»:
«Ռազմական լուծումը, արտաքին միջամտություններն ու զենքը չեն կարող խնդիրների կարգավորման միջոցներ լինել և տարածաշրջանի խնդիրները պիտի կարգավորել ու լիարժեք կայունություն ու անվտանգություն հաստատել երկխոսության ու քաղաքական այլ միջոցներով»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ Թեհրանի համոզմամբ, տարածաշրջանի ճգնաժամերի լուծումը միայն քաղաքական կարող է լինել:
Ռոհանին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն աշխարհի խնդիրների կարգավորման համար խաղաղասիրական կողմնորոշմամբ չափազանց կարևոր մոդել է համարվում: Նա հավելել է. «Եթե ՀԳՀԾ-ի կողմերն ու հատկապես ԱՄՆ-ն լիարժեքորեն հավատարիմ մնային իրենց պարտավորություններին, այսօր տարածաշրջանն ավելի ապահով կլիներ և աշխարհում ու տարածաշրջանում քաղաքական առավել լավ հարաբերությունների ականատես կլինեինք»: