Շամխանի.«Սիոնիստները պետք է պատասխան տան իրենց քայլերի համար»
Անդրադառնալով Սիրիայում իսրայելական կործանիչի խոցմանը ԻԻՀ-ի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Սիրիան Սիոնիստական ռեժիմին ցույց տվեց, որ անցել է անպատիժ մնալու ժամանակաշրջանը»:
Ներայանալով Թեհրանում անցկացվող բահմանի 22-ի քայլարշավին և պատասխանելով իրանական անօդաչու սարքի հարձակման մասին Իսրայելի կողմից կատարված կեղծ հայտարարությանը, Ալի Շամխանին ասել է.«Այս խոսքը անտրամաբանական է, քանի որ անօդաչու սարքերը կործանիչներով չեն խոցում»:
Սիրիայի հողում իրանական ու սիրիական բազաները թիրախ դարձնելու մասին սիոնիստների կողմից կատարված հայտարարությունները նույնպես կեղծ համարելով Շամխանին ասել է.«Իրանը Սիրիայում ներկա է որպես խորհրդատու»:
Ներկայանալով բահմանի 22-ի քայլարշավի մասնակիցների հավաքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սիրիայում իսրայելական կործանիչի խոցման մասին հավելել է.«Սիոնիստների համար սովորություն էր դարձել առանց որևէ հակազդեցության շարունակել հարձակումները, բայց այս ընթացքը ավարտվեց»: