Ռոհանի. «Իրանի օգնությամբ տարածաշրջանի ժողովուրդը կազատավի ահաբեկիչներից»
https://parstoday.ir/hy/news/iran-i84003-Ռոհանի._Իրանի_օգնությամբ_տարածաշրջանի_ժողովուրդը_կազատավի_ահաբեկիչներից
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ անցած տարի Իրանի ժողովուրդը կարողացավ ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի հասնել և մեծ հաջողություններ արձանագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 12:24 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանի օգնությամբ տարածաշրջանի ժողովուրդը կազատավի ահաբեկիչներից»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ անցած տարի Իրանի ժողովուրդը կարողացավ ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի հասնել և մեծ հաջողություններ արձանագրել:

Կիրակի օրը, Թեհրանում կայացած քայլերթի և  Իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ տարեդարձի արարողության ժամանակ, Հասան Ռուհանին ընդգծել է, որ Իրանի ժողովրդի ցուցաբերած օգնությունն Իրաքի և Սիրիայի  ժողովրդին արդյունավորվեց, և տարածաշրջանի ժողովուրդը փրկվեց ահաբեկիչներից: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ դավադիրները ձգտում են  մասնատել տարածաշրջանի երկրները, հավելռլով. «Իրաքի ժողովրդի և տարածաշրջանի երկրների օգնությունը երաշխավորեցին Իրանի բարեկամ երկրների ազգային միասնությունը տարածաշրջանում»:

Ռոհանու խոսքերով.«Լիբանանի ժողովրդի զգոնությունը և բարեկամ երկրների աջակցությունը չեզոքացրել են տարածաշրջանում Միացյալ Նահանգների և սիոնիստների դավադրությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադառնալով տարածաշրջանի խաղաղության և կայունության ուղղությամբ արված  բազմակողմանի քայլերին ասել է, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը քաղաքական է և պետք է մյուս երկրների համագործակցությամբ, կայունություն և  անվտանգություն հաստատել ողջ տարածաշրջանում:

Իրանի գործադիր իշխանության ղեկավարը խոսել է այն  մասին, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի  ձախողումները կրկնվում են: Նա ասել է. «Ամերիկացիները միջամտում էին Իրանի ներքին գործերին, սակայն Իրանի ժողովուրդն իր միասնությամբ և դիմադրությամբ կարողացավ չեզոքացնել նրանց դավադրությունը»:

Ռոհանին հստակեցրել է. «Մինչ այժմ ԱՄՆ-ը մի քանի անգամ փորձել է չեղարկել ՀԳՀԾ-ը, սակայն մինչ օրս ձախողել է: Եթե նրանք ցանկանում են դուրս գալ  միջուկային համաձայնությունից, շուտով կտեսնեն նրա վնասները»: