Խոշռու. Իրանը պատրաստ է օժանդակել ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը երեքշաբթի օրն ասել է. «Իրանը պատրաստ է լոգեստիկական ծառայություններով ու զորայիններ գործուղելով, աջակցել այդ կազմակերպության խաղաղարարական գործողություններին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ՄԱԿ-ի խաղաղության պահպանման հատուկ կոմիտեի նիստում ընդգծել է, որ խաղարարար գործողությունները պիտի իրականացվեն հարգելով ՄԱԿ-ի հռչակագրի նպատակներն ու սկզբունքները, անկողմնակալությամբ և բացառությամբ ինքնապաշտպանության պարագաներում բռնի ուժ գործադրելուց խուսափելով: «Լիովին հարգված պիտի լինեն բոլոր երկրների ինքնիշխանությունը քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և նրանց ներքին հարցերին միջամտություն չպիտի կատարվի». ասել է նա:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը խաղաղ քաղաքացիների պաշտպանությունը հյուրընկալ երկրների առաջին պատասխանատվությունը համարելով, ընդգծել է. «Այս շրջագծում պիտի հրաժարվել խաղաղ բնակչությանը պաշտպանելու պատրվակով ՄԱԿ-ի կամ որևէ այլ արտաքին ուժի միջոցով ռազմական ցանկացած տեսակի միջամտությունից»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անդրադառնալով որոշ երկրներում խաղարար ուժերի կողմից սեռային բռնությունների գործադրման պարագաների հավելմանն ընդգծել է. «Այս հարցը վարկաբեկել է ՄԱԿ-ին, այդ պատճառով էլ խաղարար ուժերի կողմից անցանկալի վարքագծի, այդ թվում բռնահարման ու սեռական չարաշահման դիմակայումը խաղարարարական գործողություններ իրականացնելիս ՄԱԿ-ի գերակայություններից մեկը պիտի լինի»: