Տրանսպորտը և Հնդկաստանին Չաբահարի միացումը Իրան-Հնդկաստան հարաբերության կարևորագույն խնդիրներից են
https://parstoday.ir/hy/news/iran-i84353-Տրանսպորտը_և_Հնդկաստանին_Չաբահարի_միացումը_Իրան_Հնդկաստան_հարաբերության_կարևորագույն_խնդիրներից_են
Իրանի նախագահն ասել է.«Իրան-Հնդկաստան հարաբերություններում առկա կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտի և Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միոցով Աֆղանստանին ու Կենտրոնական Ասիային միացնելն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 08:34 Asia/Tehran
  • Տրանսպորտը և Հնդկաստանին Չաբահարի միացումը Իրան-Հնդկաստան հարաբերության կարևորագույն խնդիրներից են

Իրանի նախագահն ասել է.«Իրան-Հնդկաստան հարաբերություններում առկա կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտի և Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միոցով Աֆղանստանին ու Կենտրոնական Ասիային միացնելն է»:

Նախքան Հնդկաստան մեկնելը կայացած մամլո ասուլիսում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Տարածաշրջանային ու համաշխարհային հարցերում Իրանն ու Հնդկաստանը միևնույն մտահոգություններն ունեն և այս այցի ընթացքում բանակցելու ենք ահաբեկչության ու այլ խնդիրների մասին»:

Ռոհանին նշել է, որ Իրանն ու Հնդկաստանը Չմիավորման շարժման կարևորագույն երկու անդամներն են: Նա  ասել է.«Երկու երկրները բանակցելու են միջազգային ու զարգացող աշխարհի խմդրիների մասին»:

Հնդկաստան կատարած եռօրյա ուղևորության ընթացքում, Իրանի նախագահը նախ այցելելու է Թելենգանայ նահանգի Հեյդարաբադ քաղաք:

Իրանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը կայանալու է շաբաթ առավոտյան՝ Հնդկաստանի նախագահի ու վարչապետի ներկայությանբ, Նոր Դելում: Երկու երկրների բարձրաստիաճան պատվիրակությունների բանակցություններից հետո, Իրանի ու Հնդկաստանի ավագ պաշտոնատարների ներկայությամբ ստորագրվելու են համագործակցության բազմաթիվ հուշագրեր: