Տրանսպորտը և Հնդկաստանին Չաբահարի միացումը Իրան-Հնդկաստան հարաբերության կարևորագույն խնդիրներից են
Իրանի նախագահն ասել է.«Իրան-Հնդկաստան հարաբերություններում առկա կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտի և Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միոցով Աֆղանստանին ու Կենտրոնական Ասիային միացնելն է»:
Նախքան Հնդկաստան մեկնելը կայացած մամլո ասուլիսում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Տարածաշրջանային ու համաշխարհային հարցերում Իրանն ու Հնդկաստանը միևնույն մտահոգություններն ունեն և այս այցի ընթացքում բանակցելու ենք ահաբեկչության ու այլ խնդիրների մասին»:
Ռոհանին նշել է, որ Իրանն ու Հնդկաստանը Չմիավորման շարժման կարևորագույն երկու անդամներն են: Նա ասել է.«Երկու երկրները բանակցելու են միջազգային ու զարգացող աշխարհի խմդրիների մասին»:
Հնդկաստան կատարած եռօրյա ուղևորության ընթացքում, Իրանի նախագահը նախ այցելելու է Թելենգանայ նահանգի Հեյդարաբադ քաղաք:
Իրանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը կայանալու է շաբաթ առավոտյան՝ Հնդկաստանի նախագահի ու վարչապետի ներկայությանբ, Նոր Դելում: Երկու երկրների բարձրաստիաճան պատվիրակությունների բանակցություններից հետո, Իրանի ու Հնդկաստանի ավագ պաշտոնատարների ներկայությամբ ստորագրվելու են համագործակցության բազմաթիվ հուշագրեր: