ՀԳՀԾ-ն փոփոխելու ԱՄՆ պետքարտուղարի պատրանքը
https://parstoday.ir/hy/news/iran-i84415-ՀԳՀԾ_ն_փոփոխելու_ԱՄՆ_պետքարտուղարի_պատրանքը
ԱՄՆ պետքարտուղարը կրկին հայտարարել է. «ԱՄՆ նախագահը ցանկանում է վերացնել Իրանի միջուկային համաձայնության թերությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 03:40 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն փոփոխելու ԱՄՆ պետքարտուղարի պատրանքը

ԱՄՆ պետքարտուղարը կրկին հայտարարել է. «ԱՄՆ նախագահը ցանկանում է վերացնել Իրանի միջուկային համաձայնության թերությունները»:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին չորեքշաբթի օրը հակազդելով ՀԳՀԾ-ն սրբագրելու ԱՄՆ ջանքերին, ասել է. «ՀԳՀԾ-ի շուրջ նոր բանակցություններ սկսելու, ՀԳՀԾ-ն սրբագրելու և այն որևէ արձանագրություն կցելու հնարավորություն գոյություն չունի»:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն համաձայնություն է, որի հավասարակշռություն ու զիջումները հաշվի են առնվել:  «Մոսկվան ՀԳՀԾ-ի անփոփոխելի լինելու հարցում վճռակամորեն կանգնած է իրանցի բարեկամների կողքին». ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի ներքին հարցերին միջամտություն կատարելով հայտարարեց, որ ԻԻՀ բալիստիկ հրթիռների ծրագիրը պետք է լինի ուշադրության կենտրոնում:

«ԻԻՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռների հետ կապված ծրագրերի շուրջ իր աշխատանքը»,-հայտարարել է Թիլերսոնը:

Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը հակազդելով Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցության ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին ասել է. «Հրթիռների արտադրությունն ու դրանց կատարելագործումը որևէ առնչություն չունի օտարների հետ»: