ՀԳՀԾ-ն փոփոխելու ԱՄՆ պետքարտուղարի պատրանքը
ԱՄՆ պետքարտուղարը կրկին հայտարարել է. «ԱՄՆ նախագահը ցանկանում է վերացնել Իրանի միջուկային համաձայնության թերությունները»:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին չորեքշաբթի օրը հակազդելով ՀԳՀԾ-ն սրբագրելու ԱՄՆ ջանքերին, ասել է. «ՀԳՀԾ-ի շուրջ նոր բանակցություններ սկսելու, ՀԳՀԾ-ն սրբագրելու և այն որևէ արձանագրություն կցելու հնարավորություն գոյություն չունի»:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն համաձայնություն է, որի հավասարակշռություն ու զիջումները հաշվի են առնվել: «Մոսկվան ՀԳՀԾ-ի անփոփոխելի լինելու հարցում վճռակամորեն կանգնած է իրանցի բարեկամների կողքին». ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի ներքին հարցերին միջամտություն կատարելով հայտարարեց, որ ԻԻՀ բալիստիկ հրթիռների ծրագիրը պետք է լինի ուշադրության կենտրոնում:
«ԻԻՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռների հետ կապված ծրագրերի շուրջ իր աշխատանքը»,-հայտարարել է Թիլերսոնը:
Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը հակազդելով Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցության ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին ասել է. «Հրթիռների արտադրությունն ու դրանց կատարելագործումը որևէ առնչություն չունի օտարների հետ»: