Ռոհանի. ԻԻՀ ու Հնդկաստանի հարաբերությունների ընդլայնումը բխում է տարածաշրջանի շահերից
«Որպես Ասիայում երկու կարևոր երկրներ Իրանի ու Հնդկաստանի հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը բխում է ոչ միայն երկու ժողովուրդների, այլ տարածաշրջանում կայունության ու անվտանգության շահերից»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուրբաթ օրը Նոր Դեհլիի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցումասել է. «Նոր Դեհլիում գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, բանկային հարցերի ու փոխադրության շուրջ կարևոր բանակցություններ տեղի կունենան Հնդկաստանի նախագահի ու վարչապետի հետ և երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ կվերցվի»:
«Հնդկաստանի պաշտոնատարների հետ նաև զրույց ու խորհրդակցություն կկատարվի միջազգային ու տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ»,-հավելել է Ռոհանին:
Ռոհանիի խոսքերով. «Հեյդարաբադում մուսուլման ժողովրդի և մտավորականության ու հոգևորականության, նաև Հնդկաստանում բնակվող իրանցիների հետ հանդիպումներ տեղի ունեցան: Հեյդարաբադը քաղաքակրթական բազմաթիվ կոթողներ ունի, որոնք խորհրդանշում են Իրանի ու Հնդկաստանի քաղաքակրթությունների միջև փոխկապակցվածությունը»:
ԻԻՀ նախագահ նախագահը Հնդկաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի առաջին փուլում հինգշաբթի երեկոյան քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ Հեյդարաբադ ժամանեց:
ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև առևտրական ու տնտեսական ոլորտում համագործակցության 15 համաձայնագիր ու փոխհուշագիր կստորագրվի: