Իրանը և Գերմանիան ստորագրել են միջուկային համագործակցության փաստաթուղթ
https://parstoday.ir/hy/news/iran-i84495-Իրանը_և_Գերմանիան_ստորագրել_են_միջուկային_համագործակցության_փաստաթուղթ
Իրանը և Գերմանիայի GRS ընկերությունը ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է ԻԻՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայիլ Կլոր Բեռչթոլդտի և Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Սալեհիի ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 07:38 Asia/Tehran
  • Իրանը և Գերմանիան ստորագրել են միջուկային համագործակցության փաստաթուղթ

Իրանը և Գերմանիայի GRS ընկերությունը ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է ԻԻՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայիլ Կլոր Բեռչթոլդտի և Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Սալեհիի ներկայությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկկողմ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Գերմանիայի GRS- ի միջև, Իրանում միջուկային անվտանգության կենտրոնի հնարավորությունների բարելավման նպատակով:

Հուշագիրև ստորագրվել է անցած հունիսին՝ Իրանի միջուկային համակարգի կենտրոնի և GRS ընկերության ավագ պատասխանատուների միջև կայացած հանդիպումից հետո:

Իրանի և GRS ընկերության երկկողմ համագործակցությունն ընդգրկում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են միջուկային անվտանգության, անձնակազմի վերապատրաստումը և միջուկային անվտանգության  նոր կենտրոն ստեղծելն ու փորձի փոխանակումը:

Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը արդեն սկսել է իր միջազգային համագործակցությունը Եվրամիության եւ Շվեյցարիայի միջուկային անվտանգության կենտրոնի հետ: