Նախագահ Ռոհանի .«Իրանի և Հնդկաստանի հարաբերությունները չեն վնասում ոչ մի երկրի»
https://parstoday.ir/hy/news/iran-i84509-Նախագահ_Ռոհանի_._Իրանի_և_Հնդկաստանի_հարաբերությունները_չեն_վնասում_ոչ_մի_երկրի
Նշելով, որ Թեհրանի և Նոր Դեհլիի հարաբերությունները չեն վնասում ոչ մի երկրի , ԻԻՀ նախագահն ասել է .«Երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 12:18 Asia/Tehran
  • Նախագահ Ռոհանի .«Իրանի և Հնդկաստանի հարաբերությունները չեն վնասում ոչ մի երկրի»

Նշելով, որ Թեհրանի և Նոր Դեհլիի հարաբերությունները չեն վնասում ոչ մի երկրի , ԻԻՀ նախագահն ասել է .«Երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»:

Նոր Դեհլիում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիի հետ ունեցած հանդիպմանը, Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին կարևոր է որակել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ռազմավարական համագործակցությունը: Նա հավելել է. «Չաբահարի նավահանգիստը որպես Աֆղանստանին, կենտրոնական Ասիային ու արևելյան Եվրոպային Հնդկաստանը միացնող կամուրջ, կարող է ամրապնդել Իրան-Հնդկաստան և տարածաշրջանային կապերը»:

«Թեհրանը պատրաստ է եռակողմ ու բազմակողմանի համաձայնագրեր ստորագրել, որպեսզի Չաբահարից անցնող տարանցիկ ճանապարհը դառնա տարածաշրջանային հարաբերությունները խթանող ստրատեգիական նշանակության անցուղի».հավաստիացրել է նախագահ Ռոհանին:

ԻԻՀ նախագահի խոսքերով, Թեհրանը կարող է երկարատևում  ապահովել Հնդկաստանին անհրաժեշտ էներգիան:

Հանդիպմանը Հնդկաստանի վարչապետն ասել է .«Հնդկական ընկերությունները պատրաստ են Իրանում ներդրումներ կատարել նավթի ու գազի , նաև համատեղ համագործակցության ոլորտներում»: 

«Չաբահարի նավահանգիստը կարող է փոխել տարածաշրջանի և աշխարհի առևտրական հարաբերությունները: Հնդկաստանը սկսել է բերքերի, այդ թվում ցորենի արտահանումը». ասել է Նարենդրա Մուդին: