Փետրվար 22, 2018 07:34 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Իրանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը

Չորեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել են ԻԻՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիդ Քաագն այս հանդիպման ժամանակ խոսել էն երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Զարիֆի և Քաագի բանակցությունների առանցքում են եղել նաև նավթի ու գազի բաժնում տնտեսական հարաբերությունների, խորհրդարանական կապերի և բանկային հարաբերությունների ընդլայնումը:

ԻԻՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում, մասնավորապես Եմենում ու Սիրիայում տիրող իրավիճակը:

Հանդիպման ժամանակ Նիդերլանդների ԱԳ նախարարը հայտարարել է ՀԳՀԾ-ի հանդեպ իր պատկան երկրի հովանավորությունն ու դրա լիարժեք գործադրման հանդեպ պարտավորությունը:

Նիդերլանդների ԱԳ նախարարն իրանցի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով, չորեքշաբթի առավոտյան մի պատվիրակության ընկերակցությամբ ժամանել է Թեհրան :

 

Պիտակ