Էրաղչի. ՀԳՀԾ-ի հետ Թրամփի հակադրությունը միջազգային հանրության հետ հակադրություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i85059-Էրաղչի._ՀԳՀԾ_ի_հետ_Թրամփի_հակադրությունը_միջազգային_հանրության_հետ_հակադրություն_է
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հինգշաբթի օրը Լոնդոնում իրանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «ՀԳՀԾ-ի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակադրությունը միջազգային հանրության հետ հակադրություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 22:58 Asia/Tehran
  • Էրաղչի. ՀԳՀԾ-ի հետ Թրամփի հակադրությունը միջազգային հանրության հետ հակադրություն է

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հինգշաբթի օրը Լոնդոնում իրանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «ՀԳՀԾ-ի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակադրությունը միջազգային հանրության հետ հակադրություն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին, անդրադառնալով ՀԳՀԾ-ն ոչնչացնելու Թրամփի անհաջող փորձերին, ասել է. «ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Թրամփը խոստացել էր, որ պատռելու է ՀԳՀԾ-ն, բայց նրա հաղթանակից մեկ ու կես տարի անց, նրան չի հաջողվել դա կատարել»:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն այդ կապակցությամբ Թրամփի ձախողումը պայմանավորել է ՀԳՀԾ-ի ներքին ու արտաքին ամրությամբ և միջազգային այդ համաձայնության հանդեպ ՀԳՀԾ-ի անդամ երկրների ու միջազգային հանրության ցուցաբերած հովանավորությամբ: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ն աշխարհում մեկուսացել է»:

«Իհարկե ՀԳՀԾ-ի անդամ բոլոր երկրների վրա ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումների պատճառով, այս համաձայնությունը հայտնվել է դժվար պայմաններում, սակայն միջազգային հանրությունն, այդ թվում եվրոպական երկրները, մինչ այսօր այդ կապակցությամբ հարմար դիրքորոշում են ընդունել»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Էրաղչին անդրադառնալով ՀԳՀԾ-ի թերություններ կոչվածի մասին եվրոպացիների տեսակետին ու նաև այդ կապակցությամբ եվրոպական-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծվելու մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի վերջին հայտարարությանն, ընդգծել է. «Եվրոպացիները հերքում աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունը և  նշում, թե ՀԳՀԾ-ի թեմայով ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ են վարում, ինչը սովորական երևույթ է»: