ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կրկին հաստատեց, որ Իրանի միջուկային աշխատանքները լիարժեք համապատասխանում են ՀԳՀԾ-ին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն հինգշաբթի օրը կրկին հաստատելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հայտարարեց. «Իրանն այս կառույցին տեղյակ է պահել ծովային միջուկային շարժիչ արտադրելու իր մտադրության մասին»:
Ամանոն Իրանի միջուկային ծրագրի մասին սեզոնային զեկույցում հաստատել է, որ Իրանը հարգել է ծանր ջրի և հարստացված ուրանի համար հստակեցված ծավալների առաստաղը:
Համաձայն այս զեկույցի, Իրանը նաև գործակալությանը թույլատրել է իրականացնել վերահսկողական այն աշխատանքները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան Ռեզա Նաջաֆին, գործակալության նոր զեկույցի մասին ասել է. «ՀԳՀԾ-ի գործադրումից հետո 10-րդ և ՀԳՀԾ-ի գործադրման վերահսկման կապակցությամբ Վճռադատ խորհրդին ներկայացված 9-րդ այս զեկույցը կրկին հաստատում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն ու քայլերը լիարժեքորեն համապատասխանում են ՀԳՀԾ-ին»: