Ռոհանին բարձր է գնահատել Խառազմի միջազգային փառատոնի հաղթողներին
https://parstoday.ir/hy/news/iran-i85145-Ռոհանին_բարձր_է_գնահատել_Խառազմի_միջազգային_փառատոնի_հաղթողներին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհավորել է «Խառազմի»-ի 13-րդ միջազգային փառատոնի իրանցի և արտասահմանցի հաղթողներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 07:16 Asia/Tehran
  • Ռոհանին բարձր է գնահատել Խառազմի միջազգային փառատոնի հաղթողներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհավորել է «Խառազմի»-ի 13-րդ միջազգային փառատոնի իրանցի և արտասահմանցի հաղթողներին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին շաբաթ օրը «Խառազմի»-ի 13-րդ միջազգային փառատոնի փակման արարողության ընթացքում գնահատել է  10 ներքին նախագծերի  և 5 արտասահմանյան նախագծերի` Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից ընտրված ներկայացուցիչների գիտական աշխատանքները:

Խառազմի միջազգային փառատոնի ընթացքում  փառատոնի քարտուղարությանը ներկայացվել է 133 նախագիծ աշխարհի 49 երկրներից և 377 ծրագիր, հինգ գիտական առարկաներում` հիմնարար հետազոտություններ, կիրառական հետազոտություններ, զարգացման և գյուտարարական նորարարություններ, 18 մասնագիտացված խմբեր և ազգային արտադրության հաջողված նախագծեր:

Խառազմի միջազգային փառատոնն ամեն տարի անցկացվում է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում   տաղանդների հայտնաբերմանն ու աջակցության նպատակով և ամբողջ աշխարհում գիտական ու հետազոտական գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու համար: