Ռոհանին բարձր է գնահատել Խառազմի միջազգային փառատոնի հաղթողներին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհավորել է «Խառազմի»-ի 13-րդ միջազգային փառատոնի իրանցի և արտասահմանցի հաղթողներին:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին շաբաթ օրը «Խառազմի»-ի 13-րդ միջազգային փառատոնի փակման արարողության ընթացքում գնահատել է 10 ներքին նախագծերի և 5 արտասահմանյան նախագծերի` Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից ընտրված ներկայացուցիչների գիտական աշխատանքները:
Խառազմի միջազգային փառատոնի ընթացքում փառատոնի քարտուղարությանը ներկայացվել է 133 նախագիծ աշխարհի 49 երկրներից և 377 ծրագիր, հինգ գիտական առարկաներում` հիմնարար հետազոտություններ, կիրառական հետազոտություններ, զարգացման և գյուտարարական նորարարություններ, 18 մասնագիտացված խմբեր և ազգային արտադրության հաջողված նախագծեր:
Խառազմի միջազգային փառատոնն ամեն տարի անցկացվում է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում տաղանդների հայտնաբերմանն ու աջակցության նպատակով և ամբողջ աշխարհում գիտական ու հետազոտական գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու համար: