ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվելու է Բալկանյան մի քանի երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i85345-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_ուղևորվելու_է_Բալկանյան_մի_քանի_երկրներ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «ԻԻՀ ԱԳ նախարարը Սերբիայի, Բուլղարիայի, Խորվատիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պաշտոնատարների հետ մտքերի փոխանակում կատարելու նպատակով, երկուշաբթի օրը կուղևորվի Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող Բալկանյան տարածաշրջան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 03:47 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվելու է Բալկանյան մի քանի երկրներ

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «ԻԻՀ ԱԳ նախարարը Սերբիայի, Բուլղարիայի, Խորվատիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պաշտոնատարների հետ մտքերի փոխանակում կատարելու նպատակով, երկուշաբթի օրը կուղևորվի Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող Բալկանյան տարածաշրջան»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին կընկերակցի մասնավոր ու պետական բաժինների տնտեսական ոլորտի գործարարների տնտեսական պատվիրակությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ այս այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ու զրույց կունենա հիշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների հետ և դրան զուգահեռ կգումարվի Իրանի և Սերբիայի, Բուլղարիայի, Խորվատիայի և Բոսնիա-Հերցեգովինայի առևտրականների համատեղ համաժողովը: