Ամիրաբդոլլահյան.«Իրանը սիոնիստներին թույլ չի տա խախտել տարածաշրջանի անվտանգությունը»
Նշելով, որ Սիրիայի Արևելյան Ղութայում սիոնիստները մարդկային ողբերգություն են առաջացրել, միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի օգնականն ասել է.«Իրանը սիոնիստներին թույլ չի տա խախտել Արևմտյան Ասիայի անվտանգությունը»:
Երեքշաբթի օրը, «Ավազի ժամացույց» առաջին միջազգային փառատոի շրջանակերում կայացած մամլո ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Այն պայմաններում, երբ Սիրիայում հրադադար է հաստատվել, Սիոնիստական ռեժիմը ահաբեկչական խմբերի միջոցով մարդկային ողբերգություն է առաջացրել Արևելյան Ղութայում: Այս ռեժիմը ձգտում է տարածաշրջանը անկայուն վիճակում պահել և ոչ մի ջանք չի խնայում այդ նպատակի իրականացման համար»:
Նշելով որ ԻԼԻՊ-ից հետո Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրում՝ Ռիադ-Թել Ավիվի-Վաշինգտոն չարաբաստիկ եռանկյունու միջոցով Արևմտյան Ասիայում իր նպատակները առաջ տանելու համար, Ամիր Աբդոլլահյանը հավաստել է.«ԻԻՀ-ն և նրա դաշնակիցները Սիոնիստական ռեժիմին թույլ չեն տա շարունակել ճգնաժամեր հարուցելու քաղաքականությունը»:
«Իրանի մեծարգո առաջնորդի արտահայտությունների համաձայն, «Ավազի ժամացույց» միջազգային փառատոնը խորհրդանշում է Սիոնիստական ռեժիմի կործանման հետհաշվարկը», շեշտել է Ամիր Աբդոլլահյանը: