Ռոհանի.«Իրանը չի բանակցելու իր պաշտպանական կարողության հարցով»
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանն իր հրթիռների և ռազմական ու պաշտպանական սարքավորումների արտադրության համար ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու և ոչ մեկի հետ չի բանակցելու»:
Այսօր Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի բնակիչների ներկայությամբ ունեցած ելույթում նշելով,որ Իրանը ողջունում է իր բարեկամ և հարևան երկրների հետ համագործակցությունը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Միջինարևելյան տարածաշրջանը օտարների կարիքը չունի»:
Անդրադառնալով,անցած մի քանի ամիսների ընթացքում Իրանի ժողովրդին հարվածելու ԱՄՆ-ի ջանքերին, Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն Իրանին հարվածելու համար հայտնվել է մեկուսացման մեջ և եվրոպական ու աշխարհի շատ երկրներ դատապարտել են ԱՄՆ-ի այդ քայլը»:
Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի դիրքորոշումը և քննադատելով ԱՄՆ-ի ու Բրիտանիայի քայլերը, ԻԻՀ նախագահը հավելել է.«Երկուշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն փորձեց Եմենի հարցով դատապարտել Իրանին ,սակայն այս անգամ ևս ձախողեց»:
Նշելով, որ Իրանի ժողովուրդն ամբողջ կարողությամբ պաշտպանում է իր ազգային շահերը, ԻԻՀ նախագահն ասել է.«Քանի դեռ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրող կողմն իր դաշինքը չի խախտել , Իրանը հավատարիմ կմնա իր խոստմանն ու դաշինքին ,բայց հակառակ դեպքում Իրանն էլ ունի իր սեփական տարբերակները»: