Ղասեմի. Այլ երկրների ուղղությամբ Իրանի թռիչքներն իրականացվում են առանց որևէ բարդության
https://parstoday.ir/hy/news/iran-i85581-Ղասեմի._Այլ_երկրների_ուղղությամբ_Իրանի_թռիչքներն_իրականացվում_են_առանց_որևէ_բարդության
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրանից այլ երկրների ուղղությամբ, այդ թվում դեպի Եվրոպա իրականացվող թռիչքները առանց որևէ բարդության կատարվում են ամենօրյա կարգով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 04:06 Asia/Tehran
  • Ղասեմի. Այլ երկրների ուղղությամբ Իրանի թռիչքներն իրականացվում են առանց որևէ բարդության

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրանից այլ երկրների ուղղությամբ, այդ թվում դեպի Եվրոպա իրականացվող թռիչքները առանց որևէ բարդության կատարվում են ամենօրյա կարգով»:

Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը հակազդելով Մյունխենում Իրանի ԱԳ նախարարին փոխադրող ինքնաթիռի համար վառելիք ստանալու հետ կապված որոշ խնդիրների մասին տարածված լուրերին, ասել է, «Խնդիրն առաջացել է Իրանի ԱԳ նախարարի Մյունխեն կատարած այցի կարճ տևողության և այդտեղից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Մոսկվա մեկնելու համար ժամանակային սահմանափակման արդյպւնքում: Մյունխենի օդանավակայանում տեղակայված վառելիք մատակարարող ընկերությունների աշխատանքը չկանխատեսված կերպով դանդաղեց ու կասկածներ առաջացան»:

«Որպեսզի իրանական պատվիրակության ռուսաստանյան ուղևորությունը  և Մոսկվայում նախատեսված «Վալդայ»-ի հետազոտական կենտրոնի նիստին ԻԻՀ ԱԳ նախարարի մասնակցության ծրագիրը չխանգարվի, Գերմանիայի ԱԳ նախարարության աջակցությամբ բարդությունները վերացվեցին ու իրանական ինքնաթիռին վառելիք մատակարարվեց»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: