Ռոհանի. «Անհրաժեշտ է սպորտային խաղերի օգնությամբ բարեկամացնել տարբեր ազգերի»
«Տարածաշրջանային սպորտային ֆեդերացիաները պետք է ջանքեր գործադրեն` ազգերի միջև բարեկամություն ստեղծելու ուղղությամբ».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպումից հետո, Հասան Ռոհանին իր թուիթերյան էջում գրել է.«Իրանն ապահով երկիր է և պատրաստ է հյուրընկալել մարզական տարբեր մրցումներ»:
ՖԻՖԱ-ի նախագահը հինգշաբթի օրը Թեհրան է այցելել: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի և Սպրոտի ու երիտասարդության քաղաքականության հարցերով նախարար Մասուդ Սոլթանիֆարի հետ:
Նախագահ Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Ջաննի Ինֆանտինոն գոհունակություն է հայտնել հանդիպման կայացման կապակցությամբ, ասելով.«Ֆուտբալը հասարակական կարևոր դեր ունի աշխարհում : Իրանի ժողովուրդն իսկապես ֆուտբոլի մեծ սիրահար է»: