Իսլամական խորհրդարանի քայլերն ընդդեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների
https://parstoday.ir/hy/news/iran-i85809-Իսլամական_խորհրդարանի_քայլերն_ընդդեմ_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցների
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ԱՄՆ Կնոգրեսում Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագծի մշակումը համարել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի բացահայտ խախտում և ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշման դրսևորում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 07:09 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանի քայլերն ընդդեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ԱՄՆ Կնոգրեսում Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագծի մշակումը համարել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի բացահայտ խախտում և ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշման դրսևորում:

Շարունակելով հակաիրանական քայլերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր նախագիծ է մշակել, որն ուղղված է իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դեմ: Ընդունվելու դեպքում, այն Թրամփին թույլ է տալու պատժամիջոցներ կիրառել բոլոր ընկերությունների դեմ, որտեղ կորպուսի բաժնեմասերը կազմում են 50 տոկոսից ավելի քիչ:

Կիրակի օրը ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում Հոսեյն Նաղավի Հոսեյնին  հակազդել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին, ասելով. «ԻԻՀ դիվանագիտության գրեատեսչությունը և իսլամական խորհրդարանը դատապարտում են այդ քայլը և նախագծի դեմ  համապատասխան քայլեր են ձեռնարկելու»:

«ՀԳՀԾ-ին հաջորդող ժամանակաշրջանում ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշումը շարունակվում է , իսկ նոր քայլերն ապացուցում են, որ ամերիկացիները հանձնառու չեն միջազգային օրենքների ու համաձայնությունների նկատմամբ».-ասել է Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը: