Իրանը տարածաշրջանային հարցերի կարգավորման պատրաստակամություն հայտնեց
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Սիրիայում ու Եմենում ճգնաժամեր սկսվելուց ի վեր, Իրանը քաղաքական լուծումներ առաջարկելով, մշտապես պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում ընթացիկ հարցերի կարգավորմանը»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան գրառման յեջ նշել է, որ տարածաշրջանում ընթացիկ հարցերի քաղաքական կարգավորումը պահանջում է լուրջ գործընկերի համագործակցություն: Նա նշել է. «Իրանի հրթիռային ծրագիրը հարցականի տակ տանելու փոխարեն, ԱՄՆ-ն ու Եվրոպան պիտի դադարեցնեն հարյուրավոր միլիարդ դոլար արժող զենքերի առաքումը տարածաշրջան»:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանին չի արգելել հրթիռներ ունենալ»,-հայտարարել է Զարիֆն ընդգծելով, որ ԻԻՀ-ի հրթիռային ծրագիրը գտնվում է Իրանի պաշտպանական քաղաքականությունների շրջանակում:
Զարիֆը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն իրեն պարտավորված պիտի զգա գործադրելու ՀԳՀԾ-ի կետերը: «Միայն խոսքով չի կարելի պաշտպանել միջուկային համաձայնությունը». գրել է Զարիֆը: