Ռոհանի. ՀԳՀԾ-ի չեղարկումը կվնասի բոլոր կողմերին
https://parstoday.ir/hy/news/iran-i85953-Ռոհանի._ՀԳՀԾ_ի_չեղարկումը_կվնասի_բոլոր_կողմերին
ԻԻՀ նախագահն ընդգծելով անվտանգության, կայունության ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն, ասել է. «ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում վնասվելու են բոլոր կողմերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2018 03:57 Asia/Tehran
  • Ռոհանի. ՀԳՀԾ-ի չեղարկումը կվնասի բոլոր կողմերին

ԻԻՀ նախագահն ընդգծելով անվտանգության, կայունության ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն, ասել է. «ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում վնասվելու են բոլոր կողմերը»:

Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Թեհրանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀԳՀԾ-ն քննություն է բանակցող բոլոր կողմերի համար: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի հաստատուն մնալն աշխարհին կապացուցի, որ բանակցությունն ու դիվանագիտությունը խնդիրների կարգավորման լավագույն այլընտրանքն են, իսկ դրա չեղարկումը կնշանակի, որ քաղաքական բանակցությունները ժամանակի վատնում են համարվում»:

«ԻԻՀ-ն առաջինը չի ոտնահարի ՀԳՀԾ-ն և այդ համաձայնությունը վստահության ու անդորրի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ու կայունության ուղղությամբ ազդեցիկ է համարում»,-ընդգծել է Ռոհանին:

Նշելով, որ Պարսից ծոցի անվտանգությունը տարածաշրջանի կարևոր խնդիրն է, և անդրադառնալով Եմենի ճգնաժամին, Ռոհանին ասել է. «Միջազգային կազմակերպությունները Եմենում հրադադար հաստատելու և պատերազմին ու ժողովրդի կոտորածին վերջ տալու, նաև այդ երկրի ժողովրդին հումանիտար օժանդակություններ փոխանցելու ուղղությամբ ջանք պիտի գործադրեն»:

Հանդիպման ժամանակ Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման ու դրա հանդեպ հավատարմության անհրաժեշտությունն, ասել է. «ԱԷՄԳ-ի զեկույցները վկայում են իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի լիարժեք հավատարմության մասին և Ֆրանսիան ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ իր ամբողջ ջանքն ի գործ կդնի»:

Լը Դրիանը Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո մտահոգություն հայտնելով Միջին Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ, ասել է. «Տարածաշրջանում անդորրի վերականգնման և փակուղային վիճակին վերջ տալու համար, Ֆրանսիան կշարունակի Իրանի հետ բանակցությունները»: