Իրանը չի սահմանափակելու իր հրթիռային կարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i85959-Իրանը_չի_սահմանափակելու_իր_հրթիռային_կարողությունը
Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպանն ասել է.«Իրանի հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ին և Եվրոպային դուր գալու համար փոփոխության չի ենթարկվելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2018 07:35 Asia/Tehran
  • Իրանը չի սահմանափակելու իր հրթիռային կարողությունը

Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպանն ասել է.«Իրանի հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ին և Եվրոպային դուր գալու համար փոփոխության չի ենթարկվելու»:

Ֆրանս-Պրեսին տված հարցազրույցում, Ֆրանսուա Նիկոլասն ասել է.«Իրանը բալիստիկ հրթիռային ծրագիրն իր ինքնիշխանության իրավունքի մի մասն է համարում և մտադիր չէ իր հրթիռային կարողությունը սահմանափակել միայն ամերիկացիներին ու եվրոպացիներին գոհունակություն պատճառելու համար»:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի Թեհրան այցելության մասին, Ֆրանսիայի նախկին դեսպանն ասել է.«Լը Դրիանը նախապատրաստում է նախագահ Էմանուել Մակրոնի Թեհրան այցելությունը, ՀԳՀԾ-ի և այլ հարցերի շուրջ բանակցությունը»:

Երկուշաբթի օրը Թեհրան ժամանած Լը Դրիանը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ: