Բորուջերդին դատապարտել է Եմենում իրականացվող ցեղասպանությունը և Բահրեյնի ժողովրդի նկատմամբ գործադրվող բռնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i86109-Բորուջերդին_դատապարտել_է_Եմենում_իրականացվող_ցեղասպանությունը_և_Բահրեյնի_ժողովրդի_նկատմամբ_գործադրվող_բռնությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արաբիան կստեղծի այնպիսի պայմաններ,որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 13:51 Asia/Tehran
  • Բորուջերդին դատապարտել է Եմենում իրականացվող ցեղասպանությունը և Բահրեյնի ժողովրդի նկատմամբ գործադրվող բռնությունը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արաբիան կստեղծի այնպիսի պայմաններ,որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Դատապարտելով Եմենում իրականցվող ցեղասպանությունը և Բահրեյնի ժողովրդի նկատմամբ գործադրվող բազմամյա բռնությունը, Ալլաեդդին Բորուջերդին ասել է.«Տարածաշրջանին  պրոքսի պատերազմներ են պարտադրվել»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հստակեցրել է.«ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության դեմ ուղղված  մարտահրավեր, քանի որ , ամեն անգամ երբ աշխարհի ինչ որ ճգնաժամային կետում   խաղաղության հաստատման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում , այդ երկիրը զայրանում է»:

Բորուջերդին նշել է.«Իրանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահի վարած քաղաքականությունն ընդդեմ ԱՄՆ կառավարության հերյուրանքների, քանզի Իրանն էլ նույն քաղաքականությունն  է վարում»:

Նշելով, որ Իրանի և Արաբիայի տարաձայնությունը չի վերաբերում շիա և սուննի  ուղղություններին, Բորուջերդին հստակեցրել է.«Իրանը բազմիցս հայտարարել է, որ հանուն տարածաշրջանի խնդիրների կարգավորման, պատրաստ է բանակցել Արաբիայի հետ»: