ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ժամանել է Բաղդադ
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այսօր ժամանել է Բաղդադ:
Բաղդադի օդանավակայանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, Ջահանգիրին ասել է, որ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հրավերով և Իրան-Իրաք հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ բանակցելու նպատակով է այցելել Բաղդադ:
Անդրադառնալով Իրաքի պատմությանը, Ջահանգիրին նշել է.«Իրաքի մեծ ժողովուրդն իր հոգևոր առաջնորդության ֆեթվայով և կարողացավ հաղթել ահաբեկիչներին»:
Իրաք կատարած եռօրյա այցի ընթացքում Էսհաղ Ջահանգիրիին ուղեկցում են ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, և գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին:
Այցի շրջանակներում, Ջահանգիրին հանդիպում ու բանակցություն կունենա Իրաքի վարչապետի, հանրապետության նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: Նաև նախատեսված է երկու երկրի միջև 10 կետից բաղկացած համագործակցության համապարփակ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: