Քեմալվանդի .«Իրանն իր պաշտպանական հարցով չի բանակցելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i86433-Քեմալվանդի_._Իրանն_իր_պաշտպանական_հարցով_չի_բանակցելու
«Իրանն իր պաշտպանական հարցով չի բանակցելու ոչ մի մակարդակում».-ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 09:08 Asia/Tehran
  • Քեմալվանդի .«Իրանն իր պաշտպանական հարցով չի բանակցելու»

«Իրանն իր պաշտպանական հարցով չի բանակցելու ոչ մի մակարդակում».-ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը:

«Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Ֆրանիսյին ինչքանով է հաջողվելու Իրանի պաշտպանական կարողության հարցով Եվրոպայում կոալիցիա ստեղծել, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Ֆրանսիային թվում է , որ ԱՄՆ-ի հետ քայլ պահելը կարող է նրան մեծ շահեր բերել, սակայն դա ողջ Եվրոպայի կարծիքը չէ»:

«Ֆրանսիան զգում է, որ տարածաշրջանում, մասնավորապես՝ Լիբանանում և Սիրիայում, զրկվել է իր շահերից: Ուստի անցել է քաղաքական սակարկումների».- ասել է Քեմալվանդին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը նշել է.«Ամերիկացիների կարծիքով, մշտապես  բարձրացվող հարցերի ՝ մարդու իրավունքների ու ահաբեկչության շարքում, հրթիռային հարցն ամենամեծ տարողությունն ունի: Սակայն այսօր ոչ ԱԽ-ի միջավայրն է անցյալի նման, ոչ էլ միջուկային հարցը կարող է ամերիկացիների համար շահ ապահովել»:

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր հրթիռներն ընդհանրապետ մարտագլխիկներ կրելու համար չեն նախատեսվել».-ասել է Քեմալվանդին: