Իրանի ԶՈՒ պատվիրակությունը Կատար է ժամանել
Երկուաշբթի օրը, Ասիայի արևմուտքի ռազմածովային ուժերի հրամանատարների համագումարին մասնակցելու նպատակով, ԻԻՀ զինված ուժերի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հրամանատարների համագումարին մասնակցելուց բացի, Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիռեզա Թանգսիրիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է DIMDEX 2018 ծովային պաշտպանության 6-րդ միջազգային ցուցահանդեսը:
DIMDEX 2018 ցուցահանդեսի բացումը կատարվել է երկուշաբթի օրը, Կատարի էմիր Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի կողմից:
30 երկրներից 180 մասնակիցների ներկայությամբ այս ցուցահանդեսում ցուցադրվելու են ռազմածովային ուժերի ոլորտի վերջին ձեռքբերումները: