Իրանի ԶՈՒ պատվիրակությունը Կատար է ժամանել
https://parstoday.ir/hy/news/iran-i86493-Իրանի_ԶՈՒ_պատվիրակությունը_Կատար_է_ժամանել
Երկուաշբթի օրը, Ասիայի արևմուտքի ռազմածովային ուժերի հրամանատարների համագումարին մասնակցելու նպատակով, ԻԻՀ զինված ուժերի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2018 08:48 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ պատվիրակությունը Կատար է ժամանել

Երկուաշբթի օրը, Ասիայի արևմուտքի ռազմածովային ուժերի հրամանատարների համագումարին մասնակցելու նպատակով, ԻԻՀ զինված ուժերի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հրամանատարների համագումարին մասնակցելուց բացի, Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիռեզա Թանգսիրիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է DIMDEX 2018 ծովային պաշտպանության 6-րդ միջազգային ցուցահանդեսը:

DIMDEX 2018  ցուցահանդեսի բացումը կատարվել է երկուշաբթի օրը, Կատարի էմիր Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի կողմից:

30 երկրներից 180 մասնակիցների ներկայությամբ այս ցուցահանդեսում ցուցադրվելու են ռազմածովային ուժերի ոլորտի վերջին ձեռքբերումները: