Էրաղչի «Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակման հեղինակները պատժվելու են»
https://parstoday.ir/hy/news/iran-i86621-Էրաղչի_Լոնդոնում_Իրանի_դեսպանատան_վրա_հարձակման_հեղինակները_պատժվելու_են
«Լոնդոնում ԻԻՀ դեսպանատան դեմ հարձակման գործով հետաքննությունը շարունակվում է: ԻԻՀ ԱԳ նախարարությունը հետևելու է, որպեսզի հանցագործները պատժվեն».-ասել է քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 07:59 Asia/Tehran
  • Էրաղչի «Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակման հեղինակները պատժվելու են»

«Լոնդոնում ԻԻՀ դեսպանատան դեմ հարձակման գործով հետաքննությունը շարունակվում է: ԻԻՀ ԱԳ նախարարությունը հետևելու է, որպեսզի հանցագործները պատժվեն».-ասել է քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Մարտի 9-ին Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակվողները հայտարարել են, որ պատկանում են  «Շիրազի»  խմբավորմանը։

ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է .-«Աբբաս Էրաղչին նշել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարությունը հետևում է Լոնդոնում Իրանի դեսպանատան անվտանգությունն ապահովելու հարցում Բրիտանիայի ոստիկանության թերացման հարցին»:

«Դեպքի կապակցությամբ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ՝ խոստանալով, որ անվտանգության միջոցառումները խստացվելու են».-հավաստիացրել է Էրաղչին:

Նրա խոսքերով, ԻԻՀ ԱԳ նախարարությունը կապ է հաստատել եվրոպական երկրների հետ ՝ դիվանագիտական կենտրոնները պաշտպանելու և դեսպանների, աշխատողների ու դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: