Ռահմանի Ֆազլի.«Միջազգային կառույցները թերացել են թմրանյութերի դեմ պայքարում»
https://parstoday.ir/hy/news/iran-i86667-Ռահմանի_Ֆազլի._Միջազգային_կառույցները_թերացել_են_թմրանյութերի_դեմ_պայքարում
Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի և այդ կազմակերպության թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախագծերին ,բայց միջազգային կառույցները թերացել են իրենց պարտականություններում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 14, 2018 19:16 Asia/Tehran
  • Ռահմանի Ֆազլի.«Միջազգային կառույցները թերացել  են թմրանյութերի դեմ պայքարում»

Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի և այդ կազմակերպության թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախագծերին ,բայց միջազգային կառույցները թերացել են իրենց պարտականություններում»:

Այսօր Վիեննայում կայացած ՄԱԿ-ի թմրանյութերի հանձնաժողովի 61-րդ  նստաշրջանի շրջանակներում, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ընդգծել է.«Միավորված ազգերի կազմակերպությունը և  ՄԱԿ-ի թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) պետք է թմրանյութերի դեմ պայքսարում օգնեն մյուս երկրներին»:

Նա հավելել է.«Մի միջազգային կառույց անցյալում Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումների պատրվակով, հրաժարվեց այդ օգնություններից»:

ՄԱԿ-ի թմրանյութերի հանձնաժողովի 61-րդ նստաշրջանն իր աշխատանքն սկսել է մարտի 12-ին՝ Վիեննայում: