Զարիֆը մեկնել է Բաքու
Իրանի ԱԳ նախարարը, քաղաքական պատվիարակության ուղեկցությամբ, մեկնել է Բաքու՝ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ նիստին մասնակցելու համար:
Բաքու կատարած ուղևորության ընթացքում, քառակողմ նիստին մասնակցելուց բացի, Իրանի ԱԳ նախարարը հանդիպելու է Ադրբեջանի պաշտոնյաների հետ ու բանակցելու է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադեյարովը հայտարարել է.«Բաքվի քառակողմ նիստը, որն անցկացվում է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հարաբերությունների զարգացման նպատակով, նոր թափ կհաղորդի տարածաշրջանային համագործակցություններին»:
Այս այցից հետո Զարիֆը մեկնելու է Ղազաղստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու Սիրիայի հրադադարի գործադրումը վերահսկող երեք երկրների ԱԳ նախարարների նիստին:
Այս նիստին մասնակցում են Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարները ու նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դիմիստուրան: