Իրանը խստորեն կարձագանքի Եվրոպայի կողմից ցանկացած ճնշման կիրառմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i86919-Իրանը_խստորեն_կարձագանքի_Եվրոպայի_կողմից_ցանկացած_ճնշման_կիրառմանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Իրանը խստորեն կարձագանքի Եվրոպայի կողմից ցանկացած ճնշման ու պատժամիջոցի կիրառմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2018 14:36 Asia/Tehran
  • Իրանը խստորեն կարձագանքի Եվրոպայի կողմից ցանկացած ճնշման կիրառմանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Իրանը խստորեն կարձագանքի Եվրոպայի կողմից ցանկացած ճնշման ու պատժամիջոցի կիրառմանը»:

Լրագրողներին տված հարցազրույցում, խոսելով Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ պատրաստելու՝ որոշ եվրոպական երկրների փորձերի մասին, Մահմուդ Վաեզին  հավելել է.«Եվրոպացիները փորձում են որպեսզի ԱՄՆ-ի դիմաց պահպանեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, բայց եթե այդ փորձերը հանգեցնեն Իրանի դեմ ճնշումների կամ նոր պատժամիջոցների կիրառմանը, Իրանը լուրջ հակազդեցություն կցուցաբերի»: 

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդրոել են պահպանել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնագիրը և ԵՄ-ին առաջարկել են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, որի համաձայն՝ թիրախ են դառնալու Իրանի հրթիռային ծրագրում և Սիրիայում Թեհրանի գործունեության մեջ ներգրավված անձինք: