Ռոհանի.«1396թ. Իրանի ժողովուրդը հաջողություն է արձանագրել, իսկ թշնամիները ձախողվել են»
https://parstoday.ir/hy/news/iran-i86925-Ռոհանի._1396թ._Իրանի_ժողովուրդը_հաջողություն_է_արձանագրել_իսկ_թշնամիները_ձախողվել_են
«Իրանական 1396թ. Իրանի ժողովրդի թշնամիները ծանր պարտություն են կրել»․ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2018 15:01 Asia/Tehran
  • Ռոհանի.«1396թ. Իրանի ժողովուրդը հաջողություն է արձանագրել, իսկ թշնամիները ձախողվել են»

«Իրանական 1396թ. Իրանի ժողովրդի թշնամիները ծանր պարտություն են կրել»․ասել է ԻԻՀ նախագահը:

Կիրակի օրը, իրանական ընթացիկ տարվա մեջ կառավարության կազմի վերջին մամլո ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին քաղաքականության հաջողություններին անդրադառնալով, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի թշնամիները ձախողվել են ՀԳՀԾ-ի հարցում և աշխարհը դեմ է կանգնել նրանց կեղծարաություններին»:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի կողմից ՀԳՀԾ-ի հարգումը, Ռոհանին հավաստիացրել է, որ և Եմենի հարցը և միջուկային սպառնալիքների պատրվակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը ձախողվեցին և Վաշինգտոնը դրական պատասխան չստացավ:

Նշելով, որ երկրները դատապարտել են Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի քայլերը, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը ոչնչացրել է տարածաշրջանում ամենամեծ ահաբեկչական խմբավորումնը համարվող ԻԼԻՊ-ը և դա մեծ նշաակություն է ունեցել տարծաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ: