Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i87022-Մարտի_20_ին_Իրանում_նշվում_է_նավթարդյունաբերության_ազգայնացման_օրը
Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման 67-ամյակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 07:15 Asia/Tehran
  • Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը

Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման 67-ամյակը:

Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման նախագիծը վավերացվել է 1951թ. մարտի 20-ին, Իրանի խորհրդարանում: Նախագիծն առաջարկվել էր խորհրդարանի նավթի հանձնաժողովի կողմից:

Լարված քաղաքական շրջանից հետո, նավթարդյունաբերության ազգայնացմամբ, կարճվեց Իրանի նավթարդյունաբերությունից Բրիտանիայի ձեռքն ու այդպիսով բրիտանացիները հետզհետե հեռացան տարածաշրջանից:

Իրանում նավթարդյունաբերության ազգայնացումը շրջադարձային էր Միջին Արևելքի քաղաքական զարգացումներում: Եգիպտոսում Ջեմալ Աբդոլնասերի գլխավորությամբ Սուեզի ջրանցքի ազգայնացումը ազդված էր Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման գործընթացից: