Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման օրը
Մարտ 20, 2018 10:45 Asia/Tehran
Մարտի 20-ին Իրանում նշվում է նավթարդյունաբերության ազգայնացման 67-ամյակը:
Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման նախագիծը վավերացվել է 1951թ. մարտի 20-ին, Իրանի խորհրդարանում: Նախագիծն առաջարկվել էր խորհրդարանի նավթի հանձնաժողովի կողմից:
Լարված քաղաքական շրջանից հետո, նավթարդյունաբերության ազգայնացմամբ, կարճվեց Իրանի նավթարդյունաբերությունից Բրիտանիայի ձեռքն ու այդպիսով բրիտանացիները հետզհետե հեռացան տարածաշրջանից:
Իրանում նավթարդյունաբերության ազգայնացումը շրջադարձային էր Միջին Արևելքի քաղաքական զարգացումներում: Եգիպտոսում Ջեմալ Աբդոլնասերի գլխավորությամբ Սուեզի ջրանցքի ազգայնացումը ազդված էր Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման գործընթացից:
Պիտակ