Խոշռու .«Նովրուզն իրանական մշակույթի ամենաընդգրկուն ու ամենամնայուն ավանդույթն է»
ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Նովրուզն իրանական մշակույթի ամենաընդգրկուն ու ամենամնայուն ավանդույթն է: «Այս մշակույթը մշտապես ուղեկցվել է խաղաղությամբ ու բարեկամությամբ». ասել է նա:
ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում, 12 երկրների մասնակցությամբ նշվել է Նովրուզի միջազգային տոնը: Արարողության ժամանակ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Նովրուզին բոլորը բարեկամներին ու հարազատներին են այցելում, որպեսզի հրաժեշտ տան անցյալ տարվան և բարեմաղթանքներ հղեն նոր տարվա կապակցությամբ» : Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը Հաֆեզի բանաստեղծություններով գովանբանել է գարունը ՝ անդրադառնալով գարունն ու գարնանային մշակույթն ու գեղեցկություններն արտահայտելու Հաֆեզի պոեզիայի զորությանը: Նա հավաստիացրել է.«Հաֆեզի բանաստեղծությունները մեծ դեր ունեն գարնանամուտը նշելու մշակույթում: բոլոր իրանցիների տներում կա Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն: Շատերը կարդում են այդ ստեղծագործություններոը, ոմանք էլ անգիր գիտեն նրա պոեզիան»:
Անդրադառնալով Նովրուզի ուսուցումներին, Խոշռուն ասել է.«Պետք չէ կյանքը վատնել հարստություն դիզելով, խռովություններով ու չարիքով: Պետք է բարությամբ ու հարգանքով օգնել մարդկանց»: