Խոշռու .«Նովրուզն իրանական մշակույթի ամենաընդգրկուն ու ամենամնայուն ավանդույթն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i87088-Խոշռու_._Նովրուզն_իրանական_մշակույթի_ամենաընդգրկուն_ու_ամենամնայուն_ավանդույթն_է
ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Նովրուզն իրանական մշակույթի ամենաընդգրկուն ու ամենամնայուն ավանդույթն է: «Այս մշակույթը մշտապես ուղեկցվել է խաղաղությամբ ու բարեկամությամբ». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2018 08:06 Asia/Tehran
  • Խոշռու .«Նովրուզն իրանական մշակույթի ամենաընդգրկուն ու ամենամնայուն ավանդույթն է»

ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Նովրուզն իրանական մշակույթի ամենաընդգրկուն ու ամենամնայուն ավանդույթն է: «Այս մշակույթը մշտապես ուղեկցվել է խաղաղությամբ ու բարեկամությամբ». ասել է նա:

ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում, 12 երկրների մասնակցությամբ նշվել է Նովրուզի միջազգային տոնը: Արարողության ժամանակ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Նովրուզին բոլորը բարեկամներին ու հարազատներին են այցելում, որպեսզի հրաժեշտ տան անցյալ տարվան և բարեմաղթանքներ հղեն նոր տարվա կապակցությամբ» : Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը Հաֆեզի բանաստեղծություններով գովանբանել է գարունը ՝ անդրադառնալով գարունն ու գարնանային մշակույթն ու  գեղեցկություններն արտահայտելու Հաֆեզի պոեզիայի զորությանը:  Նա հավաստիացրել է.«Հաֆեզի բանաստեղծությունները մեծ դեր ունեն գարնանամուտը նշելու մշակույթում: բոլոր իրանցիների տներում կա Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն: Շատերը կարդում են այդ ստեղծագործություններոը, ոմանք էլ անգիր գիտեն նրա պոեզիան»:

Անդրադառնալով Նովրուզի ուսուցումներին, Խոշռուն ասել է.«Պետք չէ կյանքը վատնել հարստություն դիզելով, խռովություններով ու չարիքով: Պետք է բարությամբ ու հարգանքով օգնել մարդկանց»: