Իրանի նախագահի ներկայությամբ շահագործման է հանձնվել «Թեհրան շիմի» դեղագործական տեղեկատու լաբորատորիայի հոսքագիծը
ԻԻՀ նախագահը մասնակցել է «Թեհրան շիմի» դեղագործական ընկերության դեղերի և տեղեկատու լաբորատորիայի հոսքագիծը:
Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, մարտի 21-ին, «Թեհրան շիմի» դեղագործական ընկերության տեղեկատու լաբորատորիա այցից հետո, Հասան Ռոհանին անդրադարձել է ընկերության արձանագրած առաջընթացին և զարգացմանն, ասելով.«Ընկերության արտադրած դեղերը համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին և կարևոր է, որ արտադրվող դեղերը նաև արտահանվեն»:
ԻԻՀ նախագահը գործարարներին, ներդրողներին ու Իրանում և արտերկրում ապրող իրանցիներին կոչ է արել իրենց կապիտալը, գիտելիքներն ու մասնագիտությունը ծառայեցնել երկրի զարգացմանը:
«Թեհրան շիմի» ընկերությունն ունի դեղագործական ավելի քան կես դարի անցյալ: Ընկերությունը զբաղբում է դեղերի, այդ թվում՝ գենետիկ դեղերի արտադրությամբ ու մարկետինգով:
Ներկայումս ընկերությունն արտադրում է ավելի քան 120 տեսակի դեղահաբեր, օշարակ, քսուկ և դեղերի այլ տեսակներ: