Նաղավի Հոսեյնի. Աֆղանստանի խաշխաշի ագարակները դարձել են ԱՄՆ-ի երկրորդ նավթահորը
https://parstoday.ir/hy/news/iran-i87230-Նաղավի_Հոսեյնի._Աֆղանստանի_խաշխաշի_ագարակները_դարձել_են_ԱՄՆ_ի_երկրորդ_նավթահորը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հինգշաբթի օրն ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայությունից հետո թե ահաբեկչական խմբերի քանակը և թե թմրանյութերի արտադրման ծավալները մեծացել են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 03:21 Asia/Tehran
  • Նաղավի Հոսեյնի. Աֆղանստանի խաշխաշի ագարակները դարձել են ԱՄՆ-ի երկրորդ նավթահորը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հինգշաբթի օրն ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայությունից հետո թե ահաբեկչական խմբերի քանակը և թե թմրանյութերի արտադրման ծավալները մեծացել են»:


Հոսեյն Նաղավի Հոսեյնին Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Աֆղանստանում խաշխաշի ագարակները դարձել են ամերիկացիների երկրորդ նավթահորը:

«Վաշինգտոնն այս պահին զբաղված է ԻԼԻՊ-ի համար նոր տարածքներ ապահովելու գործով, որպեսզի տարածաշրջանում անապահովությունը շարունակվի»,-հավելել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն անդրադառնալով Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ներկայությանը:

Աֆղանստանի պաշտոնատարներն ու ժողովուրդն անգամներ հայտարարել են, որ ԱՄՆ-ին համակողմանի աջակցություն ցուցաբերելով ԻԼԻՊ-ին ձգտում է ընդլայնել Աֆղանստանում այդ ահաբեկչական խմբի գործունեությունը: