Նաղավի Հոսեյնի. Աֆղանստանի խաշխաշի ագարակները դարձել են ԱՄՆ-ի երկրորդ նավթահորը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հինգշաբթի օրն ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայությունից հետո թե ահաբեկչական խմբերի քանակը և թե թմրանյութերի արտադրման ծավալները մեծացել են»:
Հոսեյն Նաղավի Հոսեյնին Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Աֆղանստանում խաշխաշի ագարակները դարձել են ամերիկացիների երկրորդ նավթահորը:
«Վաշինգտոնն այս պահին զբաղված է ԻԼԻՊ-ի համար նոր տարածքներ ապահովելու գործով, որպեսզի տարածաշրջանում անապահովությունը շարունակվի»,-հավելել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն անդրադառնալով Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ներկայությանը:
Աֆղանստանի պաշտոնատարներն ու ժողովուրդն անգամներ հայտարարել են, որ ԱՄՆ-ին համակողմանի աջակցություն ցուցաբերելով ԻԼԻՊ-ին ձգտում է ընդլայնել Աֆղանստանում այդ ահաբեկչական խմբի գործունեությունը: