Զարիֆ. Տարածաշրջանի երկրները պետք է երկխոսությամբ կարգավորեն իրենց տարաձայնությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i87542-Զարիֆ._Տարածաշրջանի_երկրները_պետք_է_երկխոսությամբ_կարգավորեն_իրենց_տարաձայնությունները
ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրներին կոչ է արել երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 28, 2018 03:25 Asia/Tehran
  • Զարիֆ. Տարածաշրջանի երկրները պետք է  երկխոսությամբ կարգավորեն իրենց տարաձայնությունները

ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրներին կոչ է արել երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի ինտերնետային կայքում հրապարակված հոդվածում ընդգծելով տարածաշրջանի երկրների ընդհանրությունները նրանց հակադրության փոխարեն միասնականության կոչ է արել: Նա ընդգծել է. «ԻԻՀ-ն անկեղծորեն իր ձեռքը մեկնում է բոլոր հարևաններին»:

Ընդգծելով, որ ԻԻՀ-ն պատերազմ սկսելու նպատակ չունի, Զարիֆը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարաձայնությունները պատերազմի դաշտի փոխարեն բանակցության սեղանին կարգավորել:

«Իրանի և նրա հետ ցամաքային ու ծովային սահմաններ ունեցող արաբ հարևանների համատեղ անվտանգության հիմքում ընկած են ՄԱԿ-ի փաստաթղթերով ամրագրված ընդհանուր սկզբունքներ, այդ թվում՝ ինքնիշխանությունը, բռնի ուժ կիրառելուց խուսափելը, ճգնաժամերի խաղաղ կարգավորումը, տարածքային ամբողջականության հարգումը, այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելն ու ինքնորոշման իրավունքը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նաև անդրադարձել է տարածաշրջանում արևմտյան երկրների միջամտություններին ու ռազմական ներկայությանը և ընդգծել է. «Արտասահմանյան երկրները այլընտրանքների միջից մշտապես պատերազմն են ընտրել և տարածաշրջանում իրարահաջորդ պատերազմներ հրահրելով, խաղաղության երևան գալու ու ամրագրվելու համար, որևէ հնարավորություն չեն թողել»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ եթե տարածաշրջանի երկրները խաղաղության ուղին չընտրեն, հաջորդ սերունդները միմյանց աչքերի մեջ նայելու առիթը կկորցնեն: