Ռոհանի. ԼՂ-ի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով
ԻԻՀ և Ադրբեջանի նախագահներն անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների տարողունակությանն ու տարբեր բաժիններում երկու երկրների համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրմանն ընդգծեցին Թեհրան-Բաքու հարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ ջանք գործադրելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցության 8 փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ իր ուրախությունը հայտնելով Նոռուզի տոնի ընթացքում Ադրբեջան կատարած այցի պատճառով և այդ տոնի կապակցությամբ շնորհավորելով այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին, ասաց. «Նոռուզն Իրանի ու Ադրբեջանի և տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև մշակութային լավագույն կապերից է համարվում»:
«Այսօր ստորագրված կարևոր փաստաթղթերը իրականություն են դարձել բարիացակամության, փոխադարձ հարգանքի, համատեղ շահերի հանդեպ ուշադրության և բարի դրացիության լույսի ներքո»,-հայտարարեց ԻԻՀ նախագահը:
Ռոհանին անդրադառնալով տարանցման բաժնում երկու երկրների համագործակցությանն, ասաց. «Տարանցման շրջագծում Իրանի հարավային ջրերը, ճանապարհներն ու երկաթգիծը միանալու են Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին, Ռուսաստանի ու արևելյան Եվրոպային, ինչը վկայում է հյուսիս-հարավ միջանցքի մեծ նշանակության մասին»:
Ռոհանին նշել է, որ ԼՂ-ի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով, որպեսզի տարածաշրջանում կայունություն հաստատվի: «Ուրախ ենք, որ այսօր այդ ուղղությամբ քաղաքական երկխոսություն է ձևավորվել». ասել է նա:
«Հավատացած ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու տարածաշրջանի աշխարհագրությունը պետք է պահպանվի»,-նշել է ԻԻՀ նախագահը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի ու Վրաստանի հետ Իրանի ու Ադրբեջանի բազմակողմ համագործակցությանն, ընդգծել է. «Այս հարաբերությունների ընդլայնումը խթանելու է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը»: