Ռոյտերզ. Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման հարցում եվրոպացիները տարաձայնություն ունեն
«Ռոյտերզ» լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հղում կատարելով դիվանագետներին հաղորդեց, որ եվրոպական երկրներն Իրանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման հարցում տարաձայնություններ ունեն:
Համաձայն այս հաղորդման Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան փորձում են ԵՄ-ի անդամ իրենց գործընկերներին համոզել, որ հովանավորեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների գործադրումն ու այդպիսով պահպանել միջուկային համաձայնությունը, սակայն Իտալիան կասկած ունի այն հարցում, որ այդ պատժամիջոցները կարող են կանխել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը:
«Ռոյտերզ»-ի ձեռքն անցած փաստաթղթի համաձայն, Փարիզը, Լոնդոնն ու Բեռ լինը եվրոպացի դեսպանների մասնակցությամբ գումարված նիստում փորձել են ձեռք բերել առաջիկա ապրիլ ամսին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ հաստատելու կապակցությամբ իրենց գործընկերների աջակցությունը: Այդ նիստը չորեքշաբթի օրը գումարվել է Բրյուսելում՝ փակ դռների հետևում:
Դա ի տես այն բանի, որ Իտալիան, Իսպանիայի ու Ավստրիայի աջակցությամբ հակառակել է Թեհրանի հրթիռային ծրագրի հետ առնչություն ունեցող և Սիրիայի զարգացումներում դերակատար իրանական շուրջ 15 խմբերի ու ընկերությունների և իրանցի անձանց մուտքն արգելելու և ակտիվների սառեցման առաջարկին:
Իտալիան հայտարարել է, որ այդ քայլերը բավարար չեն լինելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու, որպեսզի շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և վտանգելու են Իրանի հետ աճող առևտրական հարաբերություններին: Իսպանիան նույնպես մտահոգ է այդ քայլի անցանկալի հետևանքներից:
ԵՄ-ում գործող օրենքների համաձայն տնտեսական պատժամիջոցների գործադրումը պահանջում է միության բոլոր անդամների աջակցությունը:
Թրամփը եվրոպական կողմից պահանջել է մինչև մայիսի 12-ը «սրբագրել» միջուկային համաձայնության «թերությունները»: Նա մինչև մայիսի 12-ը պիտի հայտնի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների առկախման մասին իր տեսակետը: