Իրանն արձագանքեց Արաբիայի մեղադրանքներին
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն անհիմն համարելով Ռիադի դեմ Եմենի Անսարալլահի հրթիռային հարձակման հարցում Իրանի դերակատարության մասին Արաբիայի մեղադրանքներն, ասել է. «Այս մեղադրանքները նպատակ ունեն հանրային կարծիքը շեղել Եմենում սաուդցիների ոճրագործություններից»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին հղած նամակներում բողոքելով Արաբիայի գլխավորությամբ Եմենի դեմ ոտնձգողների կոալիցիայի մեղադրանքների դեմ, նշել է. «Այս մեղադրանքներն ու սպառնալիքները հակասում են սպառնալիքն ու բռնի ուժի կիրառումն արգելող ՄԱԿ-ի հռչակագրի կետերին»:
Խոշռուն անդրադառնալով Արաբիայի ուժերի կողմից Եմենի շրջափակմանը, անհիմն է համարել անօրինական կերպով այդ երկիր բալիստիկ հրթիռների առաքման վերաբերյալ հայտարարությունը: Նա հավելել է. «Արաբիայի պաշտոնյաների կողմից ուղղված մեղադրանքները նպատակ ունեն Եմենի ոճրագործություններից շեղել հանրային կարծիքը»:
Իրանի դեսպանը սաուդյան ռեժիմից պահանջել է վերջ տալ տարածաշրջանում իր ապակայունացնող քաղաքականություններին, այդ թվում՝ Եմենում ռազմական միջամտությանը, որն այդ երկրում սովի պատճառ է դարձել:
Խոշռուն միջազգային հանրությանը կոչ է արել իրենց ոճրագործությունների համար պատասխանատու ճանաչել Սաուդյան ռեժիմի ղեկավարներին և հրադադարի հաստատման, Եմենի ժողովրդին հումանիտար ու բժշկական օժանդակությունների փոխանցումը երաշխավորելու և միջեմենական ու առանց նախապայմանների երկխոսությամբ այդ երկրում խաղաղության ու կայունության վերականգնման համար ճանապարհ հարթել: